ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: