Թալինի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
15.06.2021 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Քյարամ Ս.-ն, որը ապրիլի 1-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ (Գողությունը) և 30-րդ (Հանցագործության նախապատրաստելը կամ հանցագործության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: