Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 16-ին բաժին է ներկայացնել 38-ամյա Դավիթ Ք.-ն, որը ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորոգրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: