Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Մաթևոս Ա.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մաթևոս Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: