Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքների արդյունքում
19.01.2019 12:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 22.00-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել և կամավոր բաժին ներկայացել 35-ամյա Հաբեթ Ս.-ն, որը 2018 թ. սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: