Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 18-ին, ժամը 23.50-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 40-ամյա Ռոբերտ Ա.-ին, որը նոյեմբերի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: