Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
20.01.2021 12:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 19-ին բերման է ենթարկվել 42-ամյա Արմեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: