ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր գողության մեղադրանքով

 «Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ապրիլի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1957թ. ծնված, Սյունիքի մարզի բնակիչ  Ժորա Հ-ին, որը  մարտի 26-ից հետախուզվում էր Կապանի բաժնի կողմից` գողության  մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: