Սպիտակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
20.12.2021 12:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Խաչիկ Շ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչիկ Շ.-ն պարտավորվել է դեկտեմբերի 20-ին ներկայանալ հակակոռուպցիոն կոմիտե:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: