Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
21.04.2021 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արման Մ.-ն, որը 2020 թ. հուլիսի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: