Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.08.2021 12:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի և ԱՎՎ Աշտարակի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Աշտարակի բաժին է ներկայացել 56-ամյա Ստեփան Կ.-ն, որը 2014 թ. հունիսի 2-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: