ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները պատժի կրումից խուսափողների են հայտնաբերել

Ոստիկանները պատժի կրումից խուսափողների են հայտնաբերել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Լոռու մարզի Յաղդան գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Կառլեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 21-ին Լոռու մարզի Հովնանաձոր գյուղից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 32-ամյա Կարեն Ղ.-ին, որը ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի (Ծառերը, թփերը և բուսածածկը ապօրինի հատելուն հանցակցելը) մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է Ստեփանավանի բաժին:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 21-ին Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր գյուղից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Էդգար Ա.-ին, որը ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է Ստեփանավանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: