Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
25.06.2022 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 24-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին բերման են ենթարկվել 49-ամյա Արտյոմ Պ.-ին, որը հունիսի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: