Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ալավերդիում
25.08.2021 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Կարեն Վ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: