ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին բաժին է ներկայացել 45-ամյա Ռուբեն Յ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Անապա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի շրջանառության կանոնները խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների և ԱՎՎ Նաիրիի անձնագրային ծառայության աշխատակիցների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին Նաիրիի բաժին է ներկայացել 60-ամյա Արմեն Պ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: