Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 25-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 40-ամյա Արթուր Կ.-ն, որը 2016 թ. մարտից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					