Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Oգոստոսի 27-ին, ժամը 00.40-ին, Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել Սարգիս Հ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
