ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդանավակայանում հայտնաբերվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը

Օդանավակայանում հայտնաբերվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը

Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: