Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
28.09.2021 11:46
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան վերադառնալուց հետո Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 62-ամյա Գայանե Կ.-ն, որը հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գայանե Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: