Նաիրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մրգաշեն գյուղում
30.12.2020 11:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 29-ամյա Աղասի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: