Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
31.01.2022 11:46
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին բաժին է ներկայացել 20-ամյա Էդգար Ք.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: