Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկաններին
31.05.2021 11:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Վայքի բաժնի ծառայողներին է ներկայացել է 40-ամյա Գարիկ Խ.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գարիկ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: