Հետախուզվողը վերադարձավ ՀՀ բացատրական աշխատանքի արդյունքում
01.11.2021 12:22
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին Սամարա-Սոչի-Երևան տարանցիկ չվերթով Հայաստան ժամանել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել Ալեքսան Ա.-ն, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: