Իջևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
02.06.2021 11:46
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 1-ին Երևան քաղաքի Նորաշենի փողոցում հայտնաբերել և Իջևանի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Արման Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: