ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը օդանավակայանում ներկայացավ Արաբկիրի ոստիկաններին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի  քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 10.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի  քրեական հետախույզներին է ներկայացել 51-ամյա Տիգրան  Օ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  205 հոդվածի  (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը)  2-րդ մասի մեղադրանքով:   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: