ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Իջևանում

Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Իջևանում

Ոստիկանության Տաշիրի, Ստեփանավանի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Սերժիկ Գ.-ն, որը օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: