ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկներն ու Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկներն ու Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Օլեսյա Զ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 130.1 (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: