ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում

Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, ԱՀ Մարտունու շրջանային բաժնի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Արցախի Թաղավարդ գյուղում հայտնաբերվել և ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանի բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Աշոտ Շ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը), 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: