ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելու համար հետախուզվողին

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Մոսկվա քաղաքում կամավոր ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և մայիսի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվել Սևանի բնակիչ, 1992թ. ծնված Տիգրան Գ-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 7-ից, ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: