Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 38-ամյա Երեմ Գ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: