Շորթման մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
06.08.2021 12:46
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Էդիկ Պ.-ն, որը 2018 թ. հունվարի 1-ից ՌԴ Բառնաուլ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: