Մարտունու ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
07.10.2019 13:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 6-ին, ժամը 06.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ռազմիկ Ս.-ն, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: