Կոտայքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
08.04.2021 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Վարդան Դ.-ն, որը Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի
(Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: