Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
09.08.2021 12:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Գյումրիի Լ. Մադոյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Հրանտ Խ.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հրանտ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: