Վաղարշապատի բաժնի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 9-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 37-ամյա Էմմա Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 9-ին Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արմեն Բ.-ին, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 9-ին բաժին է ներկայացել 31-ամյա Դավիթ Ք.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 9-ին Էջմիածին քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել Արտյոմ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: