Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
11.11.2021 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Պ.-ն, որը օգոստոսի 12-ից ՌԴ ԱՆ պատիժների իրականացման ֆեդերալ ծառայության կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: