Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
12.11.2021 12:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Մ.Գ.-ն պարտավորվել է ներկայանալ դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: