ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մառի փողոցում
14.01.2022 12:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին Մառի փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Մաթևոս Բ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: