Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հալաբյան փողոցում
14.12.2021 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 13-ին Հալաբյան փողոցից բերման են ենթարկել 30-ամյա Քրիստինե Կ.-ին, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Քրիստինե Կ.-ն հանձնվել է Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: