Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
15.04.2022 10:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները ապրիլի 14-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել 51-ամյա Տիգրան Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով։ Նա, որպես պարտապան, հետախուզվում էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի կողմից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: