Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Վաղարշապատի բաժին
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին Վաղարշապատի բաժին է ներկայացել 53-ամյա Ժիրայր Հ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
