Տարոնի բաժնի ոստիկանները դատաքննությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումերի արդյունքում նոյեմբերի 15-ին Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Արսեն Ջ.-ն, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Արսեն Ջ.-ն հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումերի արդյունքում նոյեմբերի 15-ին Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Դավիթ Ա.-ն, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: