Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին են ներկայացել 28-ամյա Ժորա Վ.-ն և 31-ամյա Ռազմիկ Վ.-ն, որոնք հունվարի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նրանք ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					