ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի Երևանյան խճուղում

Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի Երևանյան խճուղում

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Կումայրիի բաժնի ՔՀԲ և ՃՈ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 18-ին Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման են ենթարկվել 34-ամյա Արտաշ Խ.-ն, որը մարտի 10-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտաշ Խ.-ն հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողնեին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: