Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
20.01.2021 12:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համատեղ օպերատիվ խմբի կողմից հունվարի 20-ին Բեռլին-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Արթուր Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 25-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: