Հետախուզվողը ներկայացվել է դատարան
21.04.2021 11:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 20-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերել և Չարենցավանի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հմայակ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: