Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
21.07.2021 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վայոց ձորի և Լոռու մարզային վարչությունների ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Եղեգնաձորի բաժին է ներկայացել 32-ամյա Տարոն Խ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: