Սպիտակի բաժնի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
21.08.2021 12:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին են ներկայացել 43-ամյա Նոդար Ա.-ն և 38-ամյա Սուրեն Ղ.-ն, որոնք հուլիսի 12-ից ՌԴ Յուժնի Սախալինսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էին որպես ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի մեղադրանքով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ դրան մասնակցելը) դատաքննությունից թաքնվող ամբաստանյալ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: