ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին Երևան քաղաքի Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Հովհաննես Խ.-ն, որը ապրիլի 11-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: