ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈ գլխավոր վարչության ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՔՈ գլխավոր վարչության ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 22-ին Ավան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 52-ամյա Երջանիկ Բ.-ն, որը 2016 թ. օգոստոսից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: